22.07.2025
Մամուլ. Փաշինյանը «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարների հանդիպումը տևել է 3,5 ժամ, պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Բրատիսլավայում տևել է երեքուկես ժամ, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։ Հայաստանի ԱԳՆ-ն առայժմ հաղորդագրություն չի տարածել։


Արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հաջորդ տարվա սկզբին։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք որևէ հայտարարություն ընդունվել է հանդիպման արդյունքներով։ Հանդիպումը տեղի է ունեցել Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում։


Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը:


 

ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց՝ ուսումնասիրելի Երևանի քաղաքապետարանի շուրջ սկանդալը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին