24.11.2024
ԱԳ նախարարների հանդիպումը տևել է 3,5 ժամ, պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց՝ ուսումնասիրելի Երևանի քաղաքապետարանի շուրջ սկանդալը

ՀՀ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:


«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:


«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում», - նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: