25.11.2024
Մարաթոններին պետք է փոխարինեն Սփյուռքի ուղիղ ներդրումները ՀՀ ու Արցախ
prev Նախորդ նորություն

Միհրան Պողոսյանին չարտահանձնելու որոշումն ընդունելի չէ. գլխավոր դատախազ

Միհրան Պողոսյանի քրգործն ակտիվ փուլում է և չեմ բացառում, որ նոր, ավելի ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք այդ առումով: Եվ հույս ունենք, որ հանցանքի ծանրությամբ պայմանավորված մեր գործընկերները իրավական և արադարացի մոտեցում կցուցաբարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերցմանը:


Նա նշեց, որ խափանման միջոցը նոր չի վերացվել, իսկ քրգործի քննությունը ակտիվ շարունակվում է:


«Նոր դրվագներ պարզաբանվելու դեպքում մենք մեր գործընկերների հետ շփումները շարունակելու ենք, այսինքն՝ նրա արտահանձման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու ենք հիմնավորել»,- շեշտեց գլխավոր դատախազը։


Նա ասաց, որ իրեն, ինչպես և շատերին, շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Պողոսյանի արտահանձնումը ՌԴ-ն մերժել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ․ հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն: Դավթյանն ասաց, որ այդ և այլ հարցերի պատասխան փորձում են ստանալ մռուս գործընկերներից։ 


«Չարտահանձնելու որոշումն ընդունելի չէ գլխավոր դատախազության համար: Եթե ընդունելի լիներ, մենք չէինք շարունակի մեր շփումները»,- հավելեց նա:


Նախօրեին VERELQ-ը տեղեկացրել էր, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։