20.04.2025
Ռազմական փորձագետ. ԱՄՆ-ի գործողությունների պատճառով ՆԱՏՕ-ն կարող է կորցնել Թուրքիան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» C-400 ԶՀՀ-ներից

ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է «վերացնել, վերադարձնել կամ ազատվել» ռուսական C-400 ԶՀՀ-ներից, ասել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Հայտարարությունների տեքստը տարածել է արտաքին քաղաքական գերատեսչությունը:


«C-400-ների մատակարարումն անթույլատրելի է, դրանք պատժամիջոցների ռիսկ են առաջացնում։ Իհարկե, ժամանակը օրենքով CAATSA-ի կողմից չի տրվել եւ չի ճշգրտվել։ Կարելի է շատ խոսել այն մասին, թե որտեղ կլինեն պատժամիջոցները, ինչպիսին կլինեն Թուրքիայի վրա դրվելիք պատժամիջոցների ընդգրկման լայնությունն ու խորությունը»,- ասել է նա։


«Թուրքիան մանեւրի ազատություն ունի, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք գիտեն, որ, որպեսզի ամեն բան ստացվի, պետք է ոչնչացնեն, վերադարձնեն կամ ինչ-որ կերպ ազատվեն C-400-ներից։ Միեւնույն ժամանակ, մենք բոլորովին չենք փակել նրանց՝ Patriot ձեռք բերելու հնարավորությունը, որը համապատասխանում է ՀՕՊ նրանց պահանջմունքներին»,- ավելացրել է պաշտոնյան։

Նախագահը հանդիպում կկազմակերպի՝ քննարկելու ԵՄ և ԵԱՏՄ միջև հնարավոր համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար