ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգներ է պարունակում Հայաստանի համար:
ԱԱԾ նախկին տնօրենի սենսացիոն հայտարարությունը խոսում է այն մասին, որ Սորոսի գործունեության մասին հասարակությունը չնչին ինֆորմացիա ունի և տեսնում է այսբերգի միայն երևացող հատվածը, իսկ չերևացող հատվածը հայտնի է հատուկ ծառայություններին, մասնավորապես ԱԱԾ-ին, որի պարտավորություն է իրականացնել հակահետախուզական գործունեություն և բացահայտել ու կանխել ՀՀ-ի ազգային անվտանգության սպառնալիքները:
Վանեցյանն իհարկե չբացեց փակագծերը, թե ինչ վտանգներ է ներկայացնում Սորոսի գրասենյակը ՀՀ-ի համար, սակայն ակնհայտ է մի բան, եթե Վանեցյանը շարունակեր պաշտոնավեր, ապա նա նմանատիպ հայտարարություն Սորոսի գրասենյակի մասին չէր անի: ԱԱԾ տնօրենի պաշտոնից դուրս գալուց հետո միայն նա սկսեց բարձրաձայնել այդ վտանգների մասին: Սակայն, եթե Սորոսի գրասենյակը վտանգեր է ներկայացնում, ապա ԱԱԾ-ն պետք է ի սկզբանե կանխեր այդ կառույցի գործունեությունը կես տարի կամ մեկ տարի առաջ:
Դա խոսում է այն մասին, որ Վանեցյանը, զբաղեցնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը, կաշկանդված էր խոսելու այդ թեմայի մասին՝ ունենալով ՀՀ ամենաբարձր իշխանությունների կողմից արգելքը բարձրաձայնելու կամ հարվածելու Սորոսի գրասենյակին, ինչը նշանակում է, որ Սորոսի հայաստանյան գրասենյակն ունի ազդեցություն երկրի բարձրագույն իշխանության վրա և ակտիվ մասնակություն է ունեցել թավշյա հեղափոխությանը:
Սորոսի գրասենյակներն ու անձամբ Ջորջ Սորոսն ամբողջ աշխարհում հայտնի են, որպես թավշյա հեղափոխությունների իրականացման գործիքներ կամ ակտիվ մասնակիցներ՝ Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցած գունավոր սցենարներում նրանք ոչ պակաս կարևոր դերակատարում են ունեցել:
ԱԱԾ նախկին տնօրենն, ունենալով ավելի լայն և գաղտնի տեղեկություններ Սորոսի գրասենյակի մասին, ապագայում կարող է բարձրաձայնել ու այդ կերպ նաև թուլացնել այդ կազմակերպության ազդեցությունը ՀՀ-ում ու նշել այն քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր սերտ կապեր ունեն արևմտյան ֆինանսավորում ունեցող այդ գրասենյակի հետ: Այդ կերպ տեղի կունենա նաև ՀՀ-ի ներքաղաքական դաշտի լյուստրացիա՝սորոսական ցանցի մաս կազմող ուժերն ի հայտ են գալու:
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում ձևավորվել են բազմաթիվ շարժումներ, որոնք կոչ են անում փակել այդ գրասենյակն ու սահմանափակել արևմտյան գրանտակեր կազմակերպությունների աշխատանքը ՀՀ-ում: Վանեցյանի հայտարությունը դառնալու է այն մեյնստրիմն ու ապացույցը, որ այն ուժերը, որոնք պայքարում են Սորոսի գրասենյակի դեմ, ճիշտ ուղու վրա են և այդ ուժերն արդեն հղում են անելու ՀՀ-ի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարի վրա՝դրանով լեգիտիմացվելու է նրանց պայքարն ընդդեմ Սորոսի գրասենյակի: