24.11.2024
Պետդեպ. Բաքուն Վաշինգտոնի ռազմավարական գործընկերն է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետը այցելել է Հայաստանի հետ սահման

Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պետ Էլչին Գուլիևը և Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Խանլար Վելիևը այցելել են Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունն ու պահպանումը իրականացնող ՊՍԾ-ի սահմանապահ զորքերի Գազախի առանձին սահմանային դիվիզիայի զորամասեր և ստորաբաժանումներ:


Այցի շրջանակներում ստուգվել է սահմանային դիվիզիայի կառուցվածքային ստորաբաժանումների մարտունակությունը, հանդիպումներ են անցկացվել սահմանային մարտական դիրքերում անձնակազմի հետ:


Գուլիևը և Վելիևը ծանոթացել են պետական սահմանի պաշտպանության և պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված կատարված աշխատանքներին, տվել են անհրաժեշտ հանձնարարականներ՝ զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության մակարդակի բարձրացման, պետական սահմանի անձեռնմխելիության և անձնակազմի անվտանգության ապահովման, ռազմական կարգապահության ամրապնդման, զինծառայողների շրջանում իրավական քարոզչության ուժեղացման հետ կապված: