25.11.2024
ԱՄՆ-ն ՀՀ-ում ուժեղացնում է soft power-ի ցանցն ընդդեմ ՌԴ-ի
prev Նախորդ նորություն

Պողոս Պողոսյանի սպանության գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել

Պողոս Պողոսյանի սպանության գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել: Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը:


Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Նշվում է, որ  Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված Աղամալ Հարությունյանը:


Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ գործով նոր երեւան եկած հանգամանք է դիտվել դեպքից 18 տարի անց Պողոսյանի սպանության ականատես, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը: