25.11.2024
«Սոցիալական մեդիայի ճգնաժամը» զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն «ազատ» երկիր է. «Freedom House
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն ՀՀ-ում ուժեղացնում է soft power-ի ցանցն ընդդեմ ՌԴ-ի

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։


ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը շատուշատ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։


«Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբևէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար», — նշում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։


ԱՄՆ ՀՀ-ում ֆինանսավորելով տարբեր կազմակերպություններ և ՀԿ-ներ կարողացել է ստեղծել soft power-ի այն լծակները, որոնց միջոցով ազդում է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի և անգամ արտաքին քաղաքականության վրա:


ԱՄՆ-ն գրանտային և այլ կազմակերպությունների միջոցով՝ Սորոսի հիմնադրամ, USAID և այլն, կարողանում է ֆինանսավորել գունավոր հեղափոխություններ հետխորհրդային բազմաթիվ երկրներում, որի օրինակներն են Ուկրաինան ու Վրաստանը, ինչից հետո փոխվում է այդ երկրների արտաքին քաղաքականությունն ու այդ երկրները դառնում են հակառուսական պլացդարմներ ու 180 աստիճանով շրջում են իրենց արտաքին քաղաքականության վեկտորները դեպի Արևմուտք՝ ԵՄ և ՆԱՏՕ:


ՀՀ-ում ամերիկյան, եվրոպական ֆինանսավորմամբ ստեղծվել է քաղաքացիական հասարակության ընդհանուր անվանմամբ մի ցանց, որը կարողացել է ներթափանցել պետական ապարատ՝ դառնալով արևմտյան լոբբիստներ:

Բազմաթիվ ՀԿ-ներ ակտիվորեն գործում են ՀՀ-ում ռուսական ազդեցության, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման դեմ, ինչն արդեն իսկ ֆիքսվել է Երևանում ՌԴ-ի դեսպանատան կողմից: Դա մեսիջ է ՀՀ-ի իշխանություններին, որ անհրաժեշտ է ֆիլտրել այն օգնությունը, որն Արևմուտքը ցուցաբերում է ՀՀ-ին ու այն ՀԿ-ներին, որոնք դառնում են հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնող ակտորներ:


ՌԴ-ԱՄՆ սառը պատերազմի պարագայում ԱՄՆ-ի պետդեպն ու հատուկ ծառայությունները հետխորհրդային տարածքում Մոսկվայի ազդեցության ամրապնդման դեպ իրականացնում են, այսպես ասած, հիբրիդային պատերազմ, որտեղ մեծ նշանակություն ունեն ՀԿ-ներ, քաղաքացիական հասարակությունն ու երիտասարդությունը, որոնք անցնելով տարբեր թրեյնինգներ և կրթական ծրագրեր դառնում են արևմտյան շահերի սպասարկողներ և soft power-ի կյանքի կոչողներ՝ այդ թվում ՀՀ-ում: