20.04.2025
Արցախի պաշտպանության նախարարը շրջայց է կատարել մի շարք զորամասերում
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով չի փոխարինվի: Նա կմնա կալանքի տակ:


Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները միջնորդել էին Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել՝ այլընտրանքային խափանման միջոցով, քանի որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում: Այսօրվա նիստին էլ Գրիգորյանը չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով։


Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա կալանքի տակ է 2019 թվականի հունվարից:


 

Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար