Ադրբեջանի ընդդիմությունը չեղարկել է շաբաթ օրը նախատեսված բողոքի ցույցը
Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (ԴՈՒԱԽ) ղեկավարությունը չեղարկել է հոկտեմբերի 2-ին Բաքվում նախատեսված բողոքի ցույցը, Facebook-ի իր էջում գրել է ԴՈՒԱԽ-ի նախագահ Ջամիլ Հասանլին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը նախազգուշացրել էին ընդդիմությանը նոյեմբերի 2-ին նախատեսված բողոքի ցույցի կապակցությամբ:
«Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը դիմել էր Բաքվի գործադիր իշխանությանը՝ նոյեմբերի 2-ին ցույց անցկացնելու կապակցությամբ: Քաղաքի գործադիր իշխանությունը նրանց առաջարկել է ցույցը անցկացնել «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի Լոքբաթան ավանում տեղակայված ուսումնամարզական բազայում: Սակայն կազմակերպիչները կրկին տեղեկատվություն են տարածել քաղաքի կենտրոնում չարտոնված ցույց անցկացնելու մասին», - ասված է համատեղ հայտարարությունում:
ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը նախազգուշացրել են, որ ընդդիմադիր ուժերի բոլոր ապօրինի գործողությունները վճռականորեն ճնշվելու են: