4.12.2024
Էներգետիկայի փոխնախարար. ՀՀ-ի տարածքով իրանական գազի գնման դեպքում Վրաստանը ֆինանսական պարտավորություններ կունենա
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը բանակցություններ է վարում Պակիստանից JF-17 Thunder կործանիչների ձեռք բերման շուրջ

Ադրբեջանը բանակցություններ է վարում Պակիստանի հետ JF-17 Thunder կործանիչների ձեռք բերման համար: Այդ մասին հայտարարել է Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը՝անդրադառնալով 2015թ.-ին Ադրբեջանի կատարած իր այցին:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ու Նիգերիան հետաքրքրություն են ցուցաբերել Պակիստանում արտադրվող զինատեսակների նկատմամբ: Խոսքը գնում է JF-17 Thunder կործանիչների գնման մասին:
Հուսեյնը նշել է, որ Ադրբեջանի հետ կործանիչների գնման պայմանագիրը կստորագրվի մոտակա ժամանակներս, փոխանցում է haqqin.az-ը:

JF-17 Thunder-ը չին-պակիստանյան համատեղ արտադրան է: Օդանավի անձնակազմը բաղկացած է մեկ օդաչուից, ինքնաթիռի երկարությունը՝15 մետր, թևերի բացվածքը՝9.46 մետր, բարձրությունը՝4.77 մետր: Առավելագույն արագությունը՝1910 կմ/ժամ: Ինքնաթիռը կարող է թռչել 16.7 կմ բարձրության վրա:

JF-17 Thunder 23 մմ-ոց հրանոտոթով, «օդ-օդ» և «օդ-ցամաք» տեսակի հրթիռներով, կառավարվող ավիառումբերով, ինչպես նաև 57 մմ-ոց և 90մմ-ոց չկառավարող հրթիռներով: