26.11.2024
Փորձագետ. ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ճգնաժամը կհանգուցալուծվի մոտակա ժամանակներս
prev Նախորդ նորություն

Էներգետիկայի փոխնախարար. ՀՀ-ի տարածքով իրանական գազի գնման դեպքում Վրաստանը ֆինանսական պարտավորություններ կունենա "Գազպրոմի" առջև

Իրանական գազի մատակարարումների դեպքում Վրաստանը ֆինանսական պարտավորություններ կունենա "Գազպրոմի" առջև: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին:

Նրա խոսքով, իրանական գազի առաքումները հնարավոր են միայն ՀՀ-ի տարածքով, որտեղ խողովոկաշարը տնօրինում է Գազպրոմի դուստ ձեռնարկությունը և իրենք ֆինանսական պարտավորություններ են ունենալու "Գազպրոմի" առջև, փոխանցում է apsny.ge կայքը:

Փոխնախարարը նշել է, որ Իրանից գազը Վրաստան պետք է հասնի ՀՀ տարածքով՝700 մմ խողովակաշարով: Այդ խողովակաշարը տնօրինում է Գազպրոմի դուստ ընկերությունը: Ըստ նրա, եթե իրենք գազ ստանան Իրանից, ապա տարանցման համար պետք է վճարեն Իրանին: Նրա խոսքով, Վրաստանը հնարավորություն ունի գազ ստանալ Ադրբեջանից, ՌԴ-ից և Իրանից և այդ երկրների հետ բանակցություններում իրենք ելնելու են Վրաստանի շահերից:

Թեհրանը և Թբիլիսին բանակցություններ են վարում Վրաստան ՀՀ-ի տարածքով իրանական գազ մատակարարելու մասին: Օրական նախատեսվում է արտահանել 300-500 խորանարդ ֆութ գազ՝ 8.5 - 14.1 խմ:

Վերջնական համաձայնության համար այդ գործարքը տնտեսապես պետք է ձեռնտու լինի Վրաստանին: Գազը նախատեսվում է Վրաստանի ներքին սպառման համար, իսկ Եվրոպա արտահանելու համար Իրանը նախընտրում է հեղուկ գազի տեղափոխությունը:

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հաստատել է իրանական գազի ներկրման շուրջ բանակցությունների փաստը: