25.11.2024
Ալի Հասանովը սպառնում է Հայաստանին հետագա տնտեսական մեկուսացմամբ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ճգնաժամը կհանգուցալուծվի մոտակա ժամանակներս

ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ճգնաժամը կհանգուցալուծվի մոտակա ժամանակներս, սակայն նախկին վստահության մակարդակը և փոխգործակցությունը քիչ հավանական են: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ու Կենտրոնական Ասիայի հարցերով թուրք փորձագետ Օքթայ Վաթանսևերը:

Նա նշել է, որ յուրաքանչյուր ճգնաժամում առկա են տարբեր փուլեր: Սկզբից շոկ, այնուհետև էսկալացիա, ինչից հետո այդ էսկալցիայի նկատմամբ վերահսկողություն և կայունացում:

Նրա խոսքով, ռուս-թուրքական ճգնաժամում առաջին փուլը պետք է ավարտվի մոտակա ժամանակներս: Փորձագետը նշել է, որ ՌԴ-ը այլև սահմանափակող միջոցներ չի ձեռնարկի, քանի որ քաղաքական և մշակութային կապերն առանց այդ էլ խիստ տուժել են, իսկ տնտեսական միջոցներն միշտ էլ սահման ունեն, փոխանցում է Ռիա Նովոստին:

Ըստ նրա, ճգնաժամը կհաղթահարվի միջնաժամկետ հեռանկարում՝գարնանը, խելացի երկխոսության միջոցով: Փորձագետը նշել է, որ այդ կարգավորումը չի վերադարձնի երկկողմ հարաբերությունները նախկին մակադրակի, որն առկա էր 2014թ.-ին: