25.11.2024
Հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր կազմը
prev Նախորդ նորություն

Ալի Հասանովը սպառնում է Հայաստանին հետագա տնտեսական մեկուսացմամբ

Շվեյցարիայում հանդիպման արդյունքներով կարելի է ասել, որ բանակցությունները չեն արդարացրել նրանց հետ կապված հույսերը: Այդ մասին Ազերթաջին տված հարցազրույցում անդրադառնալով Բեռնում կայացած նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

Նրա խոսքով, որպեսզի ՀՀ-ի պարտադրեն արդար խաղաղություն, Ադրբեջանը կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել և շարունակելու է ՀՀ-ի տնտեսական մեկուսացման քաղաքականությունը:
Հասանովը նշել է, որ դրա հետ մեկտեղ Ադրբեջանը երբեք չի բացառել իր «տարածքային ամբողջականության» վերականգնման այլ ուղիներ:

ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները Բեռնում քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունների վերջին ալիքը և մտահոգություն են հայտնել զոհերի հետ կապված, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում, որոնք կապված են ծանր տեխնիկայի կիրառության հետ: