22.10.2024
Ադրբեջանը բանակցություններ է վարում Պակիստանից JF-17 Thunder կործանիչների ձեռք բերման շուրջ
prev Նախորդ նորություն

Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Տեմպլը:

Նրա խոսքով, խաղաղությունն ու անվտանգությունը հանդիսանալու են ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Գերմանիայի առաջնահերթությունը: Գերմանիան մեծ ուշադրություն է դարձնելու շարունակվող հակամարտությունների՝սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում այն համակարտությանը, որի մեջ ներգրավված է Ադրբեջանը, փոխացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Տեմպլը հայտարարել է, որ մոտակա օրերին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կնախանշի ԵԱՀԿ-ում նախագահության առաջնահերթությունները:
Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ը շրջանցող տրանսպորտային առանցք են ստեղծում
Հաջորդ նորություն next