26.11.2024
Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ը շրջանցող տրանսպորտային առանցք են ստեղծում

Ադրբեջանի կառավարության ձեռնարկած քայլերը տարանցիկ բեռնափոխադրումների, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ թույլ կտան 2016թ.-ին ավելացնել բեռնափոխադրումների ծավալը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում TRACECA ծրագրի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաևը:

Նրա խոսքով, Ադրբեջանը վերջին շրջանում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացրել՝ փոխադրումների համար արտոնյալ սակագներ են սահմանվել, պետության ղեկավարի հրամանով համակարգող խորհուրդ է ստեղծվել, շարունակվում են բարեփոխումները մաքսային ոլորտում: Մուստաֆաևը նշել է, որ ՌԴ-ի՝ ուկրաինական և թուրքական փոխադրումների նկատմամբ սահմանափակումների պարագայում Ուկրաինայի և Թուրքիայի բեռնափոխադրումները դեպի Կենտրոնական Ասիա անցնելու են Ադրբեջանով, և պահը պետք է օգտագործել:

"Սպասվում են նույնատիպ բարեփոխումներ Ղազախստանում, Վրաստանում ու Թուրքիայում՝ միջանցքի առանցքային երկրներում: Սա ամենակարճ միջանցքն է ու հարմարավետը, իսկ 2016.-ին Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կյանքի կոչումից և Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի՝ Ալյաթի ավանում շահագործումից հետո դա կապահովի բեռնափոխադրումների ծավալների ավելացումը", - փոխանցում է Մուստաֆաևի խոսքերը trend.az-ը: