26.11.2024
Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ը շրջանցող տրանսպորտային առանցք են ստեղծում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. 2016թ.-ին պետք չէ Մինսկի խմբից մեծ ակնկալիքներ ունենալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում պատմել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Լոնդոնում կայանալիք խորհրդականցությունների մասին, որը համանախագահները պատրաստ են անցկացնել Մեծ Բրիտանիայի արտաքին կապերի վարչության հետ:

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Գուշինը հայտարարել է, որ պետք չէ կայանալիք խորհրդակցությունները համարել ժամանակի անիմաստ վատնում, խոսքը գնում է սպասելիքների մասին:

Ըստ նրա, խնդիրն ունի մի քանի շերտ՝ հակամարտության կարգավորումը բարդ է, և առկա է այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը մոտակա ժամանակներս մնալու է ՌԴ-ի ու Արևմուտքի աշխարհաքաղաքական հակամարտության հարթակներից մեկը, բացի այդ, պետք է հաշվի առնել ՌԴ-ի ու Թուրքիայի միջև առկա խնդիրները: Պետք է հաշվի առնել նաև մակրոտնտեսական իրավիճակը, որն ազդում է Ադրբեջանի ու Հայաստանի վրա:

Գուշինը նշել է, որ 2016թ.-ին Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը, սակայն որևէ հստակ առաջընթաց սպասել պետք չէ, փոխանցում է Sputnik Азербайджан-ը: