24.11.2024
Թրամփը Թուրքիային ու քրդերին համեմատել է երեխաների հետ
prev Նախորդ նորություն

The Wall Street Journal. Պուտինը՝ Սիրիայի նոր թագավոր

Կանաչ լույս վառելով Թուրքիայի համար Սիրիայի հյուսիս ներխուժելու համար՝ ԱՄՆ-ն փոխեց ուժերի բալանսը Մերձավոր Արևելքում: Այդ քայլից ամենաշատն օգտվել է ՌԴ-ն, փոխանցում է The Wall Street Journal-ы:


Նշվում է, որ այս պահին Վլադիմիր Պուտինը  Սիրիայում անփոխարինելի ռազմավարական արբիտր է: Շախմատային տախտակին ոչ մի ֆիգուր չի շարժվում առանց նրա գիտության: Ասադի ռեժիմը պահպանվել է ի շնորհիվ ՌԴ-ի ռազմական միջամտության:


Թուրքիայի ապագա ծրագրերը Սիրիայի հյուսիսում կախված են ՌԴ-ից: Մոսկվան, սակայն, այժմ պետք է զսպի Էրդողանի ամբիցիոզ ծրագրերը Սիրիայի հյուսիսում, որը կարող է հանգեցնել Ասադի և թուրքական զինուժի բախումների: Մյուս կողմից, ՌԴ-ն ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ՝ նպաստելով Անկարայի հեռացմանը ՆԱՏՕ-ից: