24.11.2024
Քրդերը համաձայնել են Սիրիայում հրադադարին
prev Նախորդ նորություն

Թրամփը Թուրքիային ու քրդերին համեմատել է երեխաների հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, Թուրքիային և քրդերին համեմատել է երկու երեխաների հետ:


«Երբեմն նրանց հարկավոր է փոքր-ինչ կռվել, հետո մարդիկ հասկանում են՝ որքան դաժան են լինում մարտական գործողությունները: Ինչպես երկու երեխաների հետ է լինում, նրանց հարկավոր է թույլ տալ կռվել, իսկ հետո՝ բաժանել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:


«Նրանք պատերազմում էին մի քանի օր, դա բավականին դաժան էր: Քրդերը մեր բարեկամներն են, Թուրքիան նույնպես մեր բարեկամն է, բայց նրանք կռվում էին, դա ահավոր էր: Նրանք չԷին կարողանում համաձայնության հասնել: Մենք ուղեւորվեցինք այնտեղ ու ասացինք, որ դադար ենք ցանկանում»,- հավելել է Թրամփը: