24.11.2024
Սիրիայի իշխանությունների և քրդերի միջև ստորագրված համաձայնագիրը դրական է. Սատանովսկի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կիբերգրոհ է իրականացրել Իրանի դեմ. Reuters

ԱՄՆ-ը կիբերտարածությունում գաղտնի գործողություն է իրականացրել Իրանի դեմ այն բանից հետո, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետեւում, Վաշինգտոնի կարծիքով, կանգնած է Թեհրանը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի անոնիմ պաշտոնյաների:


Գործակալության զրուցակիցների ասելով՝ գործողությունը կատարվել է սեպտեմբերի վերջին եւ ուղղված է եղել «քարոզչության» տարածման Թեհրանի հնարավորությունների դեմ: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գրոհը «ֆիզիկապես ազդել է» սարքավորումների վրա, սակայն ավելի մանրամասն տվյալներ նա չի բերել:


Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից կիբերգրոհի վերաբերյալ տեղեկատվությունը: