25.11.2024
Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. գաղտնազերծում ԱՄՆ-ից
prev Նախորդ նորություն

Երեխաները քնած էին. Քիմ Քարդաշյանը ժամանեց Երեւան ոչ թե VIP, այլ նախագահական սրահով

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ ժամանել են Հայաստան՝ WCIT ՏՏ համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար:


Նրանք օդանավակայանից դուրս են եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական սրահով, որի պատճառով նրանց ողջ օրը օդանավակայանի VIP սրահում սպասած լրագրողներին չի հաջողվել խոսել Քարդաշյանի հետ։


Քարդաշյանի այցը լուսաբանող լրագրողներին այս մասին տեղեկացրել է WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը՝ ասելով, որ նրանք պատրաստ չէին դուրս գալ VIP սրահ, քանի քույրերը Հայաստան են ժամանել երեխաների հետ, որոնք տեւական թռիչքից հետո քնած էին:



«Որևէ խնդիր չկար, որ այս սրահով դուրս չեկան, պարզապես նրանք պատրաստ չէին այս սրահով անցնելու։ Քույրերը յոթ երեխաների հետ են եկել Հայաստան, երեխաները քնած էին, դրա համար նրանք վերջին պահին որոշել են դուրս գալ նախագահական մուտքից»։


Սյուզաննա Ազոյանն ասաց, որ վաղը WCIT 2019-ի միջոցառումներին Քիմ Քարդաշյանը չի մասնակցելու, զեկույցով հանդես է գալու հոկտեմբերի 8-ին, ժամը 11։15-ին։ Ինչ վերաբերում է վաղվա օրակարգին, ապա Ազոյանն ասաց, որ տեղեկություն չունի, թե անձնական ինչ օրակարգ ունեն Քարդաշյանները։


Այս անգամ Քարդաշյանին ամուսինը` Քանյե Ուեսթը չի ուղեկցում, նա քրոջ` Քորթնիի և երեխաների հետ է ՀՀ ժամանել։