Երեւանում տեղի ունեցավ WCIT 2019 բացման արարողությունը (տեսանյութ)
07.10.2019
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի տիեզերական դահլիճում տեղի է ունեցավ ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի (WCIT 2019) բացման արարողությունը։
Բացման խոսքով հանդես կգան UATE- ի նախագահ Ալեքսանդր Եսայանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA- ի նախագահ Յվոնն Չիու և WITSA- ի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզան:
Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը և դրա նշանակությունը մեր ապագայի վրա։
Նախորդ տարիներին համաժողովը անցկացվեց Բրազիլիայի մայրաքաղաքում ՝ Բռազիլիայում, Թայվանի մայրաքաղաք Թայբեյում, Հդնկաստանի Հայդերաբադում:
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Համաժողովը բաղկացած է ելույթներց և նիստերից, որին կմասնակցեն մի քանի բանախոսներ: Այս տարի բանախոսներից են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, Ալեքսիս Օհանյանը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:
Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատառեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: