25.11.2024
ԵԱՀԿ-ն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պլանային դիտարկում կանցկացնի
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հստակեցրել է փոխվարչապետերի համակարգման ոլորտները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգման ոլորտները:


Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝


1) հանրային կառավարման բարեփոխումներ, այդ թվում՝ քաղաքականությունների մշակում ու համակարգում, հանրային ծառայության ու մարդկային ռեսուրսների կառավարում, հանրային ծառայությունների մատուցում, հաշվետվողականություն.


2) տնտեսական զարգացման քաղաքականություն, այդ թվում` ներդրումներ, գործարար միջավայր, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և արդյունաբերություն, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն.


3) տարածքային կառավարում, էներգետիկա, միջուկային անվտանգություն, հանքարդյունաբերություն և բնական պաշարներ, ջրային ոլորտ, թափոնների կառավարում, տրանսպորտ, ճանապարհաշինություն, պետական գույքի կառավարում.


4) կապ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, նորարարություն՝ որպես գլխավոր տեղեկատվական համակարգող.


5) թվայնացում, այդ թվում՝ միասնական թվայնացված միջավայր, էլեկտրոնային կառավարում և թվային տնտեսություն.


6) սոցիալական քաղաքականություն, այդ թվում` աշխատանք, ժողովրդագրություն և սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն.


7) շրջակա միջավայրի քաղաքականություն.


8) քաղաքաշինություն և անշարժ գույքի կադաստր.


9) վիճակագրություն.


10) բարեգործություն, այդ թվում` բարեգործական ծրագրեր:


 


Նիկոլ Փաշինյանը մեկ այլ որոշմամբ հստակեցվել են  նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները:


Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.


Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝


1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր­տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա­վարում.


2) հարկային բարեփոխումներ.


3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.


4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.


5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա­կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա­տանքներ և ծրագրեր.


6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.


7) հակակոռուպցիոն քաղաքականություն: