ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունն իր ազդեցության գործակալների և ապագա «նարնջագույն հեղափոխականների» հավաքագրում է սկսել՝ ժողովրդավարության համար պայքարի քողի ներքո: Այն բացվել է դեսպանատան կայքում DEMOCRACY COMMISSION SMALL GRANTS բաժնում՝ «Ժողովրդավական հանձնաժողովի փոքր գրանտներ»՝ չնայած քողարկվում է ՀՀ-ի ժողովրդավարության զարգացման մասին վեհ արտահայտություններով:
«Հանձնաժողովը կարող է $24000 գրանտներ շնորհել ՀՀ-ի ոչ կոմերցիոն, ոչ կառավարական կազմակերպություններին և բնիկ ժողովուրդների ԶԼՄ-ներին՝ թեմատիկ ուղղություններով: 1. Քաղաքացիական հասարակության զարգացում, 2. Տեղեկատվության ազատ հոսք, 3. Կառավարության գործունեության թափանցիկություն, 4.Քարոզչություն և կրթություն, 5. Օրենքի գերակայություն և իրավական տեղեկատվություն, 6.Հակամարտության կարգավորում, 7.Մարդու իրավունքներ և փոքրամասնությունների իրավունքներ, 8. Քաղաքացիական կրթություն»:
Թե ինչով է ավարտվել «ամերիկյան օգնությունն» ուկրաինական ոչ կոմերցիոն, ոչ պետական կազմակարպություններն ու ԶԼՄ-ներին՝ տեսել է ամբողջ աշխարհը: Երևանում ամերիկյան դեսպանատունն իրեն ապահովագրում է, որպեսզի հետագայում հետին թվով ոչ ոք չմեղադրի ԱՄՆ-ին, որ նրանք նպաստում են ՀՀ-ում մայդանային հեղափոխությանը:
Գրանտները չպետք է օգտագործվեն կուսակցական քաղաքական գործունեության համար: Սակայն ո՞վ չգիտի, որ կուսակցական քաղաքական գործունեությունն ու մարդու իրավունքների համար պայքարի միջև տարբերությունը այնքան աննշան է, որ հաճախ մեկն անհնար է տարբերակել մյուսից: Հայկական ժողովրդավարության համար պայքարող ամերիկացի ջատագովները շատ խորամանկ արտահայտություն են թույլ տալիս: Այնուամենայնիվ, ավելի նախընտրելի են անկուսակցական ընտրությունների և դրա մասին հանրության իրազեկման աշխատանքները:
Այդպիսի քարոզչություն պատրաստ է ֆինանսավորել ԱՄՆ-ի կառավարությունն իր նորակոչիկներին ՀՀ-ում: Հասկանալի է, որ ամերիկացիները տեղյակ են, որ ՀՀ-ում, հայերի մեծամասնության մեջ որոշակի ժողովրդականություն են վայելում ավանդական քաղաքական կուսակցությունները: Ամերիկացիները գիտեն, որ ավանդական հայկական կուսակցությունները, ինչպես նրանք չցանկանան իրենց ներկայացնել լիբերալ-ժողովրդավարական արժեքների կրողներ, այնուամենայնիվ, իրենց գաղափարախոսությամբ ավելի շատ հակված են ազգային արժեքներին: Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրանտերի այդպիսի հավակնորդերի համար չի ցանկանում ծախսեր տեսնել՝ նրանց պետք չեն հայերի սերունդներ, որոնք կպահպանեն իրենց պատմական հիշողությունը: Փորքիկ գրանտերի հավակնոդները թող շատ չգայթաղկվեն՝ դեսպանատունը չի որոշողը, այլ պետքարտուղարությունը: «Վերջնական տեխնիկական վերլուծությունն ու գրանտերի հաստատումն իրականացնում է Վաշինգտոնը»:
Տականքներ կան ցանկացած հասարակությունում և առանց օտարերկրյա գրանտների: իսկ այստեղ ԱՄՆ-ի դեսպանատունը պատրասում է նորակոչիկների: Կամ բոլոր գրանտենրը բաժին են հասնելու յուրայիններին՝ միայն ամերիկացիների «յուրայիններին», այլ ոչ թե ՀՀ քաղաքացիների 90%-ին:
Սակայն խնդիրն այն է, որ ՀՀ-ում ամերիկյան փոքր գրանտերի բաշխմանը մասնակցում է մոսկովյան ամերիկամետ կազմակերպություններից մեկը՝ «Development Solutions» քոնսալթինգային ընկերությունը: Դա արվել է ռուսախոս հայերի համար: ՀՀ-ի, այլ ոչ թե ՌԴ-ի՝ ամերիկյան դեսպանատունը հատուկ շեշտել է իր հայտարարության մեջ, որ փոքր գրանտները բացառապես ՀՀ քաղաքացիների ու կազմակերպությունների համար են, այլ ոչ թե ԱՄՆ-ի ու երրորդ երկրների: ԱՄՆ-ի մոսկովյան համախոհները բացել են փակագծերը՝ ԱՄՆ-ի փոքր գրանտները տրամադրվելու են հետևալ ուղղություններով.
- Համագործակցության զարգացում ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և հանրության լայն շերտերի միջև՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար
- Մարդու իրավունքների պաշտպանություն, հատկապես սոցիալապես անապահով շերտերի
- Երիտասարդ կանանց ներգրավումը որոշումների կայացման մեջ
- Քաղաքացիական հասարակության զարգացում
- Անկախության աջակցում, ՀՀ-ում ԶԼՄ-ների բազմազանություն և պլյուրալիզմ
- ՀՀ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի բնակիչների միջև հաշտեցում և համագործակցության զարգացում
Ստացվում է, որ Հայաստանում հակամարտությունների կարգավորման մասին են մտահոգ պետքարտուղարության և Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները: Հայտնի է, թե ինչ են առաջ քաշում հաշտեցման համար թուրքերն ու ադրբեջանցիները՝ կապիտուլյացիա և լռություն: ԱՄՆ-ի մոսկովյան համախոհները կտրուկ են՝ նախագիծը պետք է անմիջական կապ ունենա ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Խոսքը ՀՀ-ում քարոզչության մասին է, հավանաբար, Թուրքիայի ու Ադրբեջանի առջև կապիտուլյացիայի ու հայերի ազգային խայտառակության մասին:
Ինչի համար էր պետք գործի դնել այդ կասկածելի կազմակերպությունը, եթե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան կայքը հասանալի է, ինչպես նաև պետքարտուղարության՝ գրանտների մասին բաժինները նույնպես հասանելի են:
Բացի այդ, «Development Solutions» շատ ավելի նուրբ սանդղակ ունի ՀԿ-ների համար, նրանց խոստանում են գրանտեր՝ սկսած 5.000 դոլարից. էժանագիններին են ցանկանում գտնել: Հաշվարկը միամիտ հաստագլուխների համար է, թե տեսեք ինչ-որ տղաներ Մոսկվայից նույն են անում, այսինքն՝ ոչ մի հակառուսական բան այստեղ չկա՝ ամեն ինչ արվում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար:
Հավանաբար, Թուրքիայի ու Ադրեջանի ամերիկյան պաշտպանները սկսում են մի բան սովորել, օրինակ, գիտեն Gallup ինստիտուտի սոցհարցումների մասին, որոնք իրականցվել են ՀՀ քաղաքացիների շրջանում 2012-2013թթ.-ի ընթացքում, որը ցույց է տվել, որ բնակչության 80-85%-ը շարունակում են ՌԴ-ին համարել բարեկամ և դաշնակից պետություն: Սակայն մենք էլ ենք սովորում՝ մենք էլ գիտենք, որ ՀՀ-ում հակառուսական քարոզչություն տանելու համար ԱՄՆ-ը սկսել են ավելի հաճախ օգտագործել մանկլավիկներին իբր թե Ռուսաստանից: