ԿԸՀ նախագահ խոստովանությունը. Սա արդեն հանցագործություն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը չի բացառուն, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ եղել են ընտրատեղամասեր, որտեղ կեղծված լինեն քվերակության արդյունքները:
«Հնարավոր է նաև ինչ-որ անձանց կողմից հանցագործություն կատարված լինի, իհարկե, դա՝ հնարավոր է։ Հնարավոր է նաև նման տարբերակ [արձանագրությունները փոխված լինեն]։ Յուրաքանչյուր պարագայում, ես կարծում եմ, պետք է քննություն իրականացվի, քննության արդյունքում հասկանալ, որ որակել է որպես հանցագործություն», - հայտարարել է Մուկուչյանը Ազատությանը տված հարցազրույցում։
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շուրջ հինգ ընտրատեղամասերից արդյունքների կեղծման մասին փաստեր ներկայացրեց, մասնավորապես՝ կնքված, ստորագրված արձանագարությունների քաղվածքներ, որտեղ արտացոլված թվերը տարբերվում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական՝ պաշտոնական արդյունքներից։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում «այո»-ն ավելացվել էր, իսկ «ոչ»-ը՝ պակասեցվել։ Ինչպե՞ս սա կարող էր տեղի ունենալ։
«Տիգրան Մուկուչյան. - Ներկայացվածի հետ կապված երեկ մենք նշեցինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա են արձանագրություններ տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված, որոնցում արձանագրված են այն թվերը, որոնք ներկայացված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
Ես սոսկ կարող եմ ենթադրել հետևյալը, որ տեղամասային ընտրական հանձնաժողովն աշխատանքն ավարտելուց հետո, բնական է, ներկա են գտնվել անձինք, որոնց տրամադրվել են ինչ-ինչ քաղվածքներ։ Այսինքն, եթե ստուգվում է այս քաղվածքների իսկությունը և պարզվում է, որ դրանք պարունակում են հանձնաժողովի կնիքը, ստորագրված են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կողմից և այլն, եթե սրանք պարզվում են, որ այդպես է, նշանակում է, որ տրամադրվել են քաղվածքներ։ Հիմա, եթե այդ քաղվածքում ամրագրված տեղեկությունների միջև և հետագայում ընտրատարածք և ԿԸՀ ներկայացված արձանագրությունների թվերի միջև առկա է անհամապատասխանություն, ապա, բնականաբար, մենք այստեղ գործ ունենք բոլորովին այլ հատկանիշի հետ։ Դա արդեն հանցագործություն է, ըստ էության», - ասել է ԿԸՀ նախագահը։
Նա չ բացառել, որ ինչ-որ անձանց կողմից հանցագործություն կատարված լինի: "Իհարկե, դա՝ հնարավոր է։ Հնարավոր է նաև նման տարբերակ [արձանագրությունները փոխված լինեն]։ Յուրաքանչյուր պարագայում, ես կարծում եմ, պետք է քննություն իրականացվի, քննության արդյունքում հասկանալ, որ որակել է որպես հանցագործություն", - հավելել է նա։
Լրագրողի հարցին, եթե պարզվի, որ կեղծվել են, այդ ընտրատեղամասերում չեղյալ կհայտարարվի՞ հանրաքվեի արդյունքները, Մուկուչյանը պատասխանել է "գնացքն արդեն գնացել է" ոճի մեջ. "Էս փուլում մենք անվավեր ճանաչելու որևէ մեխանիզմ, բնականաբար, չունենք"։