23.11.2024
Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում օգտվել ՌԴ տարածքում գտնվող Duty Free-ներից
prev Նախորդ նորություն

Ավագ Հարությունյան. Հայկական կոնյակը կորցնում է դիրքերը ռուսական շուկայում

Անցնող տարին բավականին անբարենպաստ էր հայկական կոնյակի ու գինու արտահանման համար: Հայկական ալկոհոլային արտադրանքը ռուսական շուկայում ընդհանուր առմամբ կորցնում է իր դիրքերը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Ամփոփելով տարվա արդյունքները՝ Հարությունյանը նշեց, որ կոնյակի արտահանման ծավալները, որոնք հիմնականում արտահանվում են ՌԴ, նվազել են 15%-ով, իսկ գինու ծավալները՝ 25%-ով: Հիմնականը գործոնը, ըստ Հարությունյանի, որն ազդել է արտահանման վրա ռուբլու արժեզրկումն է, ինչից հետևանքով դեպի ՌԴ արտահանումը դառնում է ոչ ձեռնտու: Եթե արտահանողները բարձրացնեն գինը, ապա հայկական արտադրանքը չի դիմանա ֆրանսիական արտադրության գինու հետ մրցակցությանը:

Նրա խոսքով, գրեթե մեկ տարի հայկական գինու արտադրողներն աշխատել են վնասով, որպեսզի գոնե չկորցնեն իրենց տեղը ռուսական շուկայում: Հարությունյանը նաև նշել է, որ 2-4 տարվա կոնյակների մեջ հայկական արտադրողների համար լուրջ մրցակցություն են ստեղծոմ ադրբեջանցի արտադրողները:

Զգալի խնդիր էր այս տարի առաջացրել նաև խաղողի մթերումը: Բերքի ռեկորդային քանակը դժվար կացության առջև էր կանգնեցրել ինչպես ֆերմերներին, այնպես էլ ձեռնարկություններին: Ֆերմերները չեն կարողացել լիովին իրացնել իրենց բերքը, մի մասը իրացվել է ցածր գներով, մյուս մասը՝ ուղղակի փչացել է: Ֆերմերները այժմ դժվար ֆինանսկան կացության առջև են հայտնվել և չեն կարողանում մարել վարկերը:

Գինեգործների միության նախագահի խոսքով, որ ՀՀ կառավարությունն այս պայմաններում գրեթե ոչինչ չի արել ֆերմերներին աջակցելու և արտահանումը խթանելու համար: Հանրապետությունում ֆիքսվել է գինեգործության 20%-ոց նվազում: Հարությունյանը հավելեց, որ կառավարությունը պետք է դոտացիաներ հատկացնի արտադրողներին, նրանց ազատի ակցիզային հարկից: