26.11.2024
Աժդար Կուրտով. Անկարան Ղարաբաղի հարցում Բաքվին աջակցելու դիմաց պահանջելու է միջանցք դեպի Կասպից ծով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը զենիթային կայանք է օգտագործել Արցախի դեմ. կա մեկ զոհ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ եւ տարբեր տրամաչափի ականանետեր, որոնց արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ:

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Միջադեպից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /55 արկ/, 82 /36 արկ/ միլիմետրանոց ականանետերից եւ ՀԱՆ-17 /84 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաեւ ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ի հետ համագործակցող կայքերի միջոցով տեսագրություն էր տարածվել, համաձայն որի հայկական ուժերը հրետանակոծել են թիկունքում տեղակայված երկու ադրբեջանական զորամասեր: