26.11.2024
Ադրբեջանը զենիթային կայանք է օգտագործել Արցախի դեմ. կա մեկ զոհ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ռուսաստանը միասին կհետազոտեն տիեզերքը

Հայաստանի և ՌԴ կառավարությունների միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ երկօրյա բանակցություններ են տեղի ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում:

Բանակցությունների ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության դեպարտամենտի պետ Նատալյա Լոկտևան նախաստորագրել են համաձայնագրի նախագիծը: Բուն համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ղեկավարի կողմից: Այն տիեզերական տարածության օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ կլինի առաջին պաշտոնական փաստաթուղթը:

Հայ-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբում ռուսական կողմից ընդգրկված էին ՌԴ Տիեզերական դաշնային գործակալության ներկայացուցիչներ, հայկական կողմից՝ ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության, ՀՀ պաշտպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, հայտնոմ է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը:

Համաձայնագրի նպատակն է երկու երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտումն ու օգտագործումը, տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացումը, դրանց կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը, այդ նպատակով պատշաճ կազմակերպչական-իրավական հիմքի ստեղծումը: