26.11.2024
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեն աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները և դատապարտել Թուրքիայի ագրեսիան
prev Նախորդ նորություն

Աժդար Կուրտով. Անկարան Ղարաբաղի հարցում Բաքվին աջակցելու դիմաց պահանջելու է միջանցք դեպի Կասպից ծով

Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումը սադրվել է Անկարայի կողմից: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, «Ազգային ռազմավարության խնդիրները» հանդեսի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

Փորձագետը չի բացառում, որ թուրքական իշխանությունները Մերձավոր Արևելքում տուրբուլենտության պայմաններում որոշել են վա-բանկ գնալ:Նրանց ռազմական ներխուժում Իրաքյան Քրդստան և Սիրիա՝թուրքոմանների տարածք մի շղթայի օղակներ են: «Տագնապալի ազդակներ են գալիս նաև Աջարիայից: Չի ցանկանա արդյոք Անկարան կրկնել այն, ինչ մեկ անգամ արդեն արել է Հյուսիսային Կիպրոսում: Այսինքն զորքեր մտցնել, քվազիպետություն ստեղծել՝հայրենակիցներին պաշտպանելու պատրվակով, իսկ այնուհետև ստեղծել վասալ պետություն»,-նշել է նա EADaily-ի հետ զրույցում:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ այդ մտադրությունների մի մասնիկը: Ոչ ոք չգիտի, թե ինչի մասին էին Բաքվում գաղտնի բանակցությունները: Կարելի է ենթադրել, որ Անկարան Ղարաբաղի հարցում Բաքվին աջակցելու համար Ադրբեջանի կխնդրի միջանցք տրամադրել դեպի Կասպից ծով:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու Բաքու կատարած այցի ընթացքում վերջինս հայտարարել էր, որ ամեն ինչ կանեն, որպեսզի «վերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Փորձագետը նշել է, որ այսօր Թուրքիան իրականացնում է տարածաշրջանումռուսական քաղաքականությանը հակազդելու քաղաքականություն: Հենց այդ կոնտեքստում կարելի է դիտարկել Ադրբեջանի գազամուղների հզորությունների մեծացման բանակցությունները՝ՌԴ-ի գազի փոխարինման համար:

Կուրտովը նշել է, որ Ադրբեջանը այդքան գազի ծավալներ չունի, որպեսզի փոխարինի ՌԴ-ին: Բացի այդ, գազամուցները մեկ ժամում չեն կառուցվում, սակայն Անկարան ոչ միայն Բաքվի, այլ նաև Աշգաբադի հետ է բանակցություններ վարում:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին Կուրտովն ասել է, որ այդ երկիրը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրները, հայտնվել է այն հորձանուտում, որն առաջացել է ԱՄՆ-ի, ինչպես նաև իսլամականների ու Պարսից ծոցի պահպանողական ռեժիմների գործողություններով: «Հիվանդության մետազները տարածվել են պետական ողջ օրգանիզմով: Ադրբեջանում մեկ ավան մաքրել են իսլամականներից, սակայն դա ունիկալ երևույթ չէ:Այդպիսի տրամադրություններ կան ադրբեջանական հասարակությունում, որոնք կային Թունիսում և Եգիպտոսում», - հավելել է նա: