26.11.2024
Չեխիայի նախագահ. Թուրքիան չպետք է լինի ԵՄ-ի մաս
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ Ռազմական կոմիտեն աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները և դատապարտել Թուրքիայի ագրեսիան

ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները միաձայն աջակցել են ՌԴ-ի գործողությունները Սիրիայում և դատապարտել Թուրքիայի, ում ռազմաօդային ուժերը նոյեմբերի վերջին խոցել են ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ով ստանձնել է ռազմական կոմիտեի նախագահությունը:

Խաչատուրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ԳՇ պետերը պաշտպանել է ՌԴ-ի դիրքորոշումը, Թուրքիայի Հանրապետության ագրեսիան համարելով ստորություն: Ըստ նրա, այլ կերպ նրանք չէին կարող դա գնահատել՝դա հարված էր թիկունքից, ինչի մասին հայտարարել է ՌԴ-ի ղեկավարությունը:

Նրա խոսքով, նիստի մասնակիցներն աջակցել է ՌԴ-ի բոլոր գործողությունները: Ըստ նրա, իրենք ՌԴ-ի հետ են բոլոր հարցերում: ՀԱՊԿ միասնական ու համախմբած՝իրենք շարունակելու են ամրապնդվել: Նա նշել է, որ այսօր կայացած բոլոր որոշումները խոսում են իր խոսքերի օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը պատմել է, որ նիստի մասնակիցները քննարկել են այն միջոցառումները, որ պետք է ձեռնարկել ՀԱՊԿ տարածքում ահաբեկչական զարգացումները կանխելու համար:

Նա նշել է, որ քննարկվել է նաև ռազմա-քաղաքական իրավիճակը ՀԱՊԿ տարածքում, կարծիքներ են փոխանակվել հետագա զարգացման հետ կապված: Մեծ ուշադրություն է դարձվել Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման հետ կապված և ԳՇ բոլոր պետերը միաձայն դատապարտել են ռուսական ինքաթիռի խոցումը և աջակցել են ՌԴ-ի դիրքորոշմանը:

Նրա խոսքով, աշխատանքի ընթացքում նախանշվել են ՀԱՊԿ-ի ռազմական զարգացման կարևոր հարցեր:Գերասիմովը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքը դրական արդյունք կտա:ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին մասնակցել են անդամ-պետությունների բոլոր ԳՇ պետերը: