23.04.2025
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
prev Նախորդ նորություն

Չեխիայի նախագահ. Թուրքիան չպետք է լինի ԵՄ-ի մաս

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը՝մեղադրելով Անկարային "Իսլամական պետության" հետ կապերի մեջ:

Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է մաս կազմի Եվրոպական միության: Նա նշել է, որ չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը Թուրքիան իրեն պահում է ինչպես "Իսլամական պետության" դաշնակից, փոխանցում է Պրահայի ռադիոն:

Չեխիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել ԵՄ-ի մտադրությունը` երեք միլիարդ եվրո տրամադրել Թուրքիան՝ դեպի Եվրոպա մեկնող փախստականների հոսքը զսպելու համար:

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը վերջերս հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեջ Թայիփ Էրդողանը և նրա ընտանիքը ներգրավված են Սիրիայում Իսլամական պետությունից նավթի անօրինական առաքումների մեջ: Անտոնովը ցուցադրել էր արբանյակներից արված լուսանկարները, որոնք հաստատում են Թուրքիայի մասնակցությունը "Իսլամական պետության" նավթային բիզնեսում:
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեն աջակցել է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները և դատապարտել Թուրքիայի ագրեսիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար