26.11.2024
Հայացք Անկարայից. Թուրքիան չի կարող փակել Բոսֆորը և Դարդանելը միայն ռուսական նավերի համար
prev Նախորդ նորություն

Պետդումայի փոխխոսնակ. Ղարաբաղյան հարցի կարգավորումը ՌԴ-ի արտաքին քաղաքական գերակայություններից է

"Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հույս ունենք, որ Ադրբեջանը չի ներգրավվի Թուրքիայի ու ՌԴ-ի միջև հակամարտությանը: Ադրբեջանն ունի իր ճակատագիրը, պատմությունը, պետականությւոնը, ինքնիշխանությունը: Հույս ունենք, որ Մոսկվայի ու Բաքվի միջև դարավոր կապերը կամրապնդվեն նաև ապագայում", - հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Լևիչևը:

Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, քանի որ երկու պետությունների դարավոր բարեկամական հարաբերությունները օրինակ են այլ պետությունների համար: "Այսօր ՌԴ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝բարձր մակարդակով:Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում արդեն կարելի էր փաստաթղթային գործունեություն իրականացնել Ադրբեջանի հետ:Հնարավոր է, որ մոտակա ապագայում Ադրբեջանի անդամակցությունը այդ կազմակերպությունում կլինի օրակարգում», - նշել է նա:

Պետդումայի փոխխոսնակը նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և ՌԴ-ի դիրքորոշմանն այդ հարցում: Նա նշել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, փոխանցում է ԱՊԱ-ն:

«ՌԴ-ը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ խաղաղ ճանապարհով: ՌԴ-ը, ինչպես Մինսկի խմբի ֆորմատով, այնպես էլ Ադրբեջանի ու ՀՀ-ի հետ երկկողմ ձևաչափում մասնակցում է հարցի կարգավորմանը: Այն կարծիքը, որ հակամարտության կարգավորումը ավելի շատ կախված էՄոսկվայից՝սխալ է:Դա հեշտ խնդիր չէ: Չնայած միկրոքայլերով, սակայ ՌԴ-ը ցանկանում է կարգավորել այդ խնդիրը: Շուտափույթ հայտարարությունները խնդրի կարգավորման հետ կապված կարող են խանգարել բուն գործընթացին»,-նշել է նա: