26.11.2024
Պետդումայի փոխխոսնակ. Ղարաբաղյան հարցի կարգավորումը ՌԴ-ի արտաքին քաղաքական գերակայություններից է
prev Նախորդ նորություն

Լարված իրավիճակ առաջնագծում. Ադրբեջանն առաջին անգամ ղարաբաղյան դիրքերը հրետակոծել է տանկերից

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը դեկտեմբերի 8-9-ը կրկին ինտենսիվ կրակ են արձակել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը, հակառակորդը հրադադարի ռեժիմի ստորագրումից ի վեր առաջին անգամ տանկեր է կիրառել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Նշվում է նաև, որ դիպուկահարի կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ-ի 1991թ.-ի ծնված զինծառայող Գարիկ Ավանեսյանը:

Հակառակորդը կիրառել է խոշոր տրամաչափի զենքեր, ականանետեր, թուրքական արտադրության TR-107 հրթիռային համակարգեր:

Նշենք, որ նախօրեին ԼՂ ԶՈւ-րը ոչնչացրել են ադրբեջանակն ռազմական ավան՝ի պատասպան կրակի դադարեցման բազմաթիվ փորձեր ու դիվերսիայի փորձերի: Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարումը համընկել է ռուս-թուրքական լարվածության հետ:

Վերջերս Բաքու էր ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով հայտարարել է, թե Անկարան <<ամեն ինչ կանի ադրբեջանական օկուպացված տարածքները վերադարձնելու համար>>:
Պաշտոնական Ստեփանակետը չի բացառում, որ վերջին ագրեսիվ գործողությունները իրականացվում են Անկարայի դրդմամբ: