26.11.2024
Սահմանադրական հանրաքվե. Հայաստանը փոխում է պետական կառավարման համակարգը
prev Նախորդ նորություն

Հայացք Անկարայից. Թուրքիան չի կարող փակել Բոսֆորը և Դարդանելը միայն ռուսական նավերի համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի հետագայում ևս կիրառել Մոնտրյոյի հռչակագիրը, որը կարավորում է նավարկությունը Բոսֆորի նեղուցով:

Նա նշել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, շարունակելու է այսուհետ ևս անաչառ, թափանցիկ կիրառել Մոնտրյոյի հռչակագիրը: Ըստ նրա, իրենք կարևոր են համարում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը զերծ մնան Մոնտրյոյի ռեժիմը իրենց շահերին ծառայեցնելու փորձերից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային իրավունքի թուրք առաջատար փորձագետ Մենսուր Ակգյունը կարծում է, որ Թուրքիան չի կարող փակել Բոսֆոր և Դարդանել նեղուղների միայն ռուսական նավերի համար: Նրա խոսքով, 1994թ.-ից հետո՝Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի իրականացման համար նավարկության ռեգլամենտում որոշոկի փոփոխություններ են մտցվել, երբ Թուրքիան արգելում էր 150 մետրանոց տանկերների անցումը: Սակայն հետագայում Անկարան հրաժարվեց դրանից, քանի որ Թուրքիայի համար դժվար է դիմակայել քաղաքական ճնշմանը, փոխանցում է mk.ru կայքը:

Նա հավելել է, որ ըստ Մոնտրյոյի հռչակագրի, առափնյա երկրների ռազմանավերը նեղուցներով անցնելու ութ օր շուտ պետք է տեղեկացնեն դրա մասին: Հռչակագրի չեղյալ հայտարարման դեպքում այդ կարգը նույնպես չեղյալ է համաչվում, ինչպես նաև չեղարկվելու է զենքի փոխադրման սահմանափակումները: