Բոլոր 1997 ընտրատեղամեսերում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո ՀՀ ԿԸՀ-ը հայտարարել է ընտրողների կողմից իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագծին աջակցության մասին: Հիշեցնենք, որ նախօրեին, դեկտեմվերի 6-ին, տեղի է ունեցել հանրաքվեն:
ՀՀ ԿԸՀ-ի տվյալներով, նոր սահմանադրության օգտին է քվեարկել ընտրողների 63,35%-ը կամ 825 622 մարդ: Դեմ է արտահայտվել 32,35% կամ 421 593 մարդ:Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2միլիոն 550 հազար 323 մարդ: Այդպիսի տվյալները կասկածի տակ են դրվում ընդդիմության և ընտրողների կողմից:
ՀՀ նոր սահմանադրությունը երկրում ամրագրում է խորհրդարանական կառավարման համակարգ: Սահմանադրությունը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 50%-ը:
Ընդդիմադիր ՀԱԿ-ը հայտարարել է զանգվածային ընտրակեղծիքների մասին: «ՀՀ իշխանությունները կիրառել են ընտրակեղծիքների ողջ զինանոցը: Եղել են և լցոնումներ, և բռնություն և հանձնաժողովների աշխատանքի խոչընդոտներ, կրկնակի քվեարկություն: Մեր հավաստի տեղեկություններով, ընտրակեղծիքների թիվը հասնում է 500 հազար ձայնի», - նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար
Լևոն Զուրաբյանը:
Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել իրավապաշտպաններն ու դիտորդներ տեղական հասարակական կազմակերպություններից: Transparency International կազմակերպության իրավական խորհրդատու
Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր, որ գոյություն ունեն տվյալներ զանգվածային ընտրակեղծիքների մասին:
«Դա կրկնակի քվեարկությունն է, զանգվածային լցոնումները, դիտորդների ու լրագրոների վրա հարձակումները: Իշխանությունները դիմել են մոռացված ընտրակեղծիքների մեթոդին՝լցոնումներին»,-նշել է նա:
Իրավիճակն աբդուրդային է անվանել Հելսինկյան կոմիտեի նախագահ
Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով, իշխանությունները մի կողմից պնդում են, որ հանրաքվեն նրանց համար կյանքի ու մահվան հարց չէ, իսկ մյուս կողմից՝գնում են տարբեր մեթոդների հանրաքվեն անցկացնելու համար:
Իշխանություններն այդ քննադատությունների հետ համաձայն չեն: Իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Սամվել Նիկոյանը նշել է, որ տեղի են ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքների միային մասնակի խախտումներ: Ըստ նրա, իդեալական ընտրություններ ոչ մի տեղ չկան: Հայաստանում կարող են գրանցվել քաղաքացիներ ընտրական իրավունքների խախտումների միայն առանձն դեպքեր, սակայն դրանք չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, - ասաց Նիկոյանը
VERELQ-ի թղթակցի հետ զրույցում: