23.11.2024
Իրավապաշտպաններ.Սահմանադրական հանրաքվեն այսօրվա տեսքով լուրջ հետընթաց է
prev Նախորդ նորություն

Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցը։ Տարերային աղետը ամենաողբերգական էջերից մեկը դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ։

Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, երկրաշարժի ուժգնությունը հասել էր 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին:
Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։

Ավանդաբար հիշատակման միջոցառումները տեղի են ունենում երկրաշարժից առավել շատ տուժած Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Շիրակի ու Լոռու մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում:

Մինչ այդ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ աղետի գոտու տուժածների բնակարանային խնդիրները վերջնականապես լուծվելու են 2016-2017թթ.-ին: Այս տարվա հունիսին աղետի գոտու 1756 բնակարանների բնակիչներ ստացել են սեփականության վկակայականներ: 2015-16թթ.-ին նախատեսվոմ է լուծել ևս 631 բնակչի բնակարանային խնդիրներ: