23.11.2024
Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը խոստանում է պատժել ընտրակեղծարարներին

Մարդիկ, որոնք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրախախտումներ են արել, պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետն ասաց, որ պատկան մարմինները թող քննեն ամեն ինչ: «Եթե իրոք եղել են ընտրախախտումներ, այդ մարդիկ կկրեն պատասխանատվություն»,- ասաց Աբրահամյանը:

Անդրադառնալով հանրաքվեին քաղաքացիների մասնակցության բավականին ցածր մակարդակին Հովիկ Աբրահամյանն հայտարարեց, որ մոտ 63 տոկոսն «Այո» է ասել, հազար կամ տասը հազար ձայնի տարբերություն չէ: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ասելու «Այո» կամ «Ոչ», յուրաքանչյուր մարդ ինքն է որոշել՝ ինչպես քվեարկել:

Հիշեցնենք, որ նախօրեին, դեկտեմվերի 6-ին, տեղի է ունեցել սահմանադրական հանրաքվեն: Այսօր, բոլոր 1997 ընտրատեղամեսերում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո ՀՀ ԿԸՀ-ը հայտարարել է ընտրողների կողմից իշխող կուսակցության ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագծին աջակցության մասին:

ՀՀ ԿԸՀ-ի տվյալներով, նոր սահմանադրության օգտին է քվեարկել ընտրողների 63,35%-ը կամ 825 622 մարդ: Դեմ է արտահայտվել 32,35% կամ 421 593 մարդ:Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2միլիոն 550 հազար 323 մարդ: Այդպիսի տվյալները կասկածի տակ են դրվում ընդդիմության և ընտրողների կողմից: