23.11.2024
14.00-ի դրությամբ ՀՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 622643 ընտրող
prev Նախորդ նորություն

Իրավապաշտպաններ.Սահմանադրական հանրաքվեն այսօրվա տեսքով լուրջ հետընթաց է

Հայաստանցի իրավապաշտպաններն ու դիտորդները, որոնք սահմանադրական հանրաքվեի մոնիթորինգ են իրականացնում, շարունակում են հայտարարել տարբեր ընտրատեղամասերում բազմաթիվ խախտումների մասին:

Մամուլի ասուլիսի ընթացքում Transparency International կազմակերպության իրավական խորհդատու Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է, որ հանրաքվեն այն տեսքով, որն այսօր տեղի է ունենում ՀՀ-ում՝դա քայլ է դեպի անցյալ, դա ռեգրես է:

«Մենք ունենք զանգվածային կեղծարարության մասին տվյալներ՝դա կրկնակի քվեարկությունն է, քվեատուփերում զանգվածային լցոնումներն են և դիտորդների ու լրագրողների վրա հարձակումները», - նշել է նա:
Դիտորդներից մեկի տեսախցիկը ֆիքսել է մի երիտասարդի, ով ընտրել է երկու տարբեր ընտրատեղամասերում: Մի լուսանկարում երիտասարդը կրում է սպորտային համազգեստ, մյուսում՝սպորտային հագուստի վրային վերարկու է կրում:

Հայտնաբերված խախտումներով փաստերով իրավապաշտպանները դիմել են գլխավոր դատախազություն: Այնտեղից հայտնեցին, որ հետաքննություն է ընթանում:

Իրավիճակն աբսուրդային է անվանել Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքով, իշխանությունները մի կողմից պնդում են, որ հանրաքվեն չի հանդիսանում նրանց համար կյանքի ու մահվան հարց, իսկ մյուս կողմից՝գնում են տարբեր մեթոդների հանրաքվեի դրական արդյունք ստանալու համար: