23.11.2024
Սերժ Սարգսյան. Սահմանադրական բարեփոխումները դիտարկել ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում՝ անլուրջ է
prev Նախորդ նորություն

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Հայաստանում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Առավոտյան ժամը 08:00 բացվել են բոլոր 2 հազար ընտրատեղամասերը:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն կշարունակվի մինչեւ 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: Ընտրողների ռեգիստրի տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է:

Հայաստանի ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ներկայացնելու է այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցածների թիվը։

Սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու է 18 տեղական դիտորդական կազմակերպություն, այդ թվում նաև`«Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը, «Իրավունքի Եվրոպա միավորումը», Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը և այլ կառույցներ:

Բացի տեղական կազմակերպություններից, դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 միջազգային դիտորդական կազմակերպություններ. ԱՊՀ դիտորդական առաքելություն, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է երկրում կառավարման մոդելի փոփոխություն` նախագահական համակարգը փոխարինելով պառլամենտական համակարգով և հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով: