23.11.2024
Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ կմնա իր պաշտոնում սահմանադրական փոփոխություններից հետո

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ կմնա իր պաշտոնում և սահմանադրական փոփոխություններից հետո: Վարչապետը մասնակցել է քվեարկությունը, ինչից հետո լրագրողներին հայտարարել է, որ «այո» է քվեակել:

Նշենք, որ վերջերս հայկական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե սահմանադրական բարեփոխումը չանցնի, ապա իրենք ունեն նախագահի առնվազն երեք թեկնածու:

Այդ կապակցությամբ Աբրահամյանից այսօր հետաքրքվեցին, տեսնում է նա իրեն արդյոք այդ երեք թեկնածուների մեջ, ինչին վարչապետը պատասխանել է, որ այդ հարցը պետք է ուղղել նախագահին:
«Իմ թեկնածությունը չի քննարկվել: Ամեն ինչ որոշվելու է 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո»,-նշել է նա:

Աբրահամյանը չի տեսնում երկրում հետընտրական ցնցումների պատճառ կամ նախադրյալ: Նա կարծում է, որ իշխանությունները կընդունեն հանրաքվեի ցանկացած արդյունք, քանի որ ամեն ինչ որոշում է ժողովուրդը:
«Մեր թիմն ամեն ինչ արել է, որ հանրաքվեն անցնի միջազգային չափանիշներով, լինի թափանցիկ և արդար: Մեր համախոհներին խորհուրդ ենք տալիս ոչ մի սադրանքի չենթարկվել, մեզ արջի ծառայություն չմատուցել»,-նշել է նա:

Որոշ ԶԼՄ-ների տվյալներով, ինչպես նաև «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, մի շարք տեղամասերում խախտումներ են գրանցվել: Մասնավորապես, խոսքը գնում է զանգվածային լցոնումների, տեղամասերում մարդկանց կուտակումների մասին: ԿԸՀ-ն, իր հերթին, նշել է, որ դեռևս գրավոր բողոքներ չի ստացել: