23.11.2024
Հայաստանում «Ինտեր ՌԱՈ»-ի ակտիվները կվաճառվեն փուլային տարբերակով
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. Սահմանադրական բարեփոխումները դիտարկել ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում՝ անլուրջ է

Միայն անլուրջ մարդիկ կարող են դիտարկել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումները ղարաբաղյան հարցում տարածքային զիջումների կոնտեքստում: Այդ մասին հայկական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ իր բազմամյա գործունեության ընթացքում պետական տարբեր պաշտոններին լսել է իր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ, այդ պատճառով հանգիստ է վերաբերվում բազմաթիվ քաղաքական գործիչների ու փորձագետների հայտարարություններին, որ իշխանությունները նախաձեռնելով սահմանադրական փոփոխությունները, փորձում են լղոզել պատասխանատվությունը ապագայում ընդունվելիք ոչ պոպուլյար որոշումների համար: Իշխանության ընդդիմախոսների պնդմամբ, այդպիսի որոշումներից մեկը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը:

ՀՀ նախագահը հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, որը առանձին պետություն է հանդիսանում և ունին սեփական սահմանադրությունը: Բացի այդ, ԼՂՀ հիմնական օրենքը ԼՂՀ-ի շուրջ ազատագրված տարածքները ֆիքսում է որպես Ղարաբաղի անբաժանելի մաս:

«Ինչպես կարող է ՀՀ նախագահը հանձնել ինչ-որ տարածքներ, բնակավայրեր: Դա ոչ թե ինչ-որ աննշան հատվածների խնդիր է, այլ ամբողջ տարածքների: Ես կարծում եմ, որ այդպիսի բան քննարկելը անտրամաբանական է»,-նշել է Սարգսյանը: