23.11.2024
ՀՀԿ. Իշխանությունը կընդունի սահմանադրական հանրաքվեի ցանկացած արդյունք
prev Նախորդ նորություն

Հայաստանում «Ինտեր ՌԱՈ»-ի ակտիվները կվաճառվեն փուլային տարբերակով

«Интер РАО» ընկերությունը վաճառել է դուստ ընկերությունների՝ «Հայաստանի էլցանցերի» և «Հրազդանի ՋԷԿ»-ի 25% մասնաբաժինները 8,25 միլիոն դոլարով: Այդ մասին նշվում է ընկերության հրապարակած հաշվետվությունում:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» առք ու վաճառքի մասին պայմանագիրը «Интер РАО»-ի և ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր Գրուպ ընկերության միջև ստորագրվել է սեպտեմբերի 30-ին: Սակայն այդ ժամանակ չէր հայտարարվել, թե ինչ մասնաբաժին է անցնում Տաշիր Գրուպի վերահսկողության տակ:

Ռուսական ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ 2015թ.-ի հոկտեմբերին ընկերությունը վաճառել է ՀՀ-ում գտնվող իր դուստր ընկերությունների 25% մասնաբաժինները: 25% մասնաբաժինների վաճառքի մասին գրել էին նաև մի շարք հայկական ԶԼՄ-ները, նշելով, որ դա նշանակում է «Интер РАО»-ն մտափոխվել է, քանի որ ըստ պայամանգրի ընկերությունը պետք է վաչառեր ակտիվների 100%-ը:

«Интер РАО» ընկերությունից VERELQ-ի թղթակցին հայտնեցին, որ ՀՀ-ում գտնվող ակտիվները Տաշիր ընկերության է վաճառվել փուլային տարբերակով և 25% մասնաբաժնի վաճառքը խոսում է այն մասին, որ գործարքը դեռևս ավարտված չէ:

Հայաստանի էլցանցերն այս տարվա մայիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ էր ներկայացրել սակագները 17 դրամով բարձրացնելու մասին:

Հունիսի 17-ի նիստում հանձնաժողովը որոշեց սակագինը բարձրացնել յոթ դրամով: Որոշումը Երևանում զանգվածային բողոքի ակցիաների պատչառ դարձավ, որոնք շարունակվեցին երկու շաբաթ: Ի վերջո, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց փոխհատուցել սակագների բարձրացումը:

Ընկերությունը Սամվել Կարապետյանի հսկողության տակ անցնելուց հետո որոշվեց գործարարի անձնական միջոցներից ու կառավարության հետ հավասար մասնաբաժնով փոխհատուցել սակագների բարձրացումը բնակչության և փոքրի բիզնեսի համար:

Իր հերթին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ հայտնեցին, որ պետությունն ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանության է արժանացրել «Интер РАО»-ի ակտիվների վաճառքը ՀՀ-ին:

Մյուս բոլոր տեխնիկական հարցերը, այդ թվում ակտիվների փոխացնման հերթականությունը որոշում են կողմերը: Տաշիր Գրուպի մամուլի ծառայության հետ հնարավոր չեղավ կապնվել: