25.11.2024
ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Բաքուն «պաշարված ամրոցի» ռազմավարություն է կիրառում ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ

Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Վայոց Ձորի Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։


«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշել է նա։


Բաքուն ակտիվորեն զինվում է ու պատրաստվում ղարաբաղյան հարցի ռազմական լուծման` Ադրբեջանը հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու այնպիսի զիջումների, որը կբավարարի Բաքվին:


Ռազմական ճանապարհով հարցը լուծելու համար նրանք Նախիջևանը վերածում են ռազմական ամրոցի` հարձակողական զինատեսակներ, հրետանի, հրթիռներ, կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ, տանկեր կենտրոնացնելով Նախիջևանում:


Թուրքիան էլ պատրաստվում է Կարսից նոր երկաթգիծ կառուցել դեպի Նախիջևան և հասկանալի է, որ դա արվում է թե՛ տնտեսական, թե՛ ռազմական նպատակներով: Այն է՝ զորքերի, զինտեխնիկայի, նյութատեխնիկական բազան ավելի արագ դեպի Նախիջևան տեղափոխելու ու Թուրքիայից դեպի Նախիջևան զորքերի տեղաշարժին օպերատիվություն հաղորդելու համար:


Նախիջևանն այն տրոյական ձին է լինելու, որը մնալու է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի զինված ուժերի թիկունքում` Ղարաբաղում պատերազմի դեպքում: Նախիջևանից հարվածի տակ են պահվելու Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզն ու դամոկլյան սուր կախված լինի մայրաքաղաք Երևանի վրա` Նախիջևանից հրթիռները հնարավորություն ունեն հասնելու ՀՀ-ի մայրաքաղաք:


Ուժեղացնելով նախիջևանյան պլացդարմը՝ Բաքուն նպատակ ունի փոշիացնել, ցրել ՀՀ-ի ուժերը տարբեր ճակատներով` ղարաբաղյան, Տավուշ` հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև Նախիջևան: Այստեղ կենտրոնացած հայկական ուժերը ստիպված կլինեն Արցախում պատերազմի դեպքում մնալ իրենց դիրքերում, խրամատներում, այլ ոչ թե օգնության շտապեն Գորիս-Լաչին ճանապարհով դեպի Արցախ: