25.11.2024
ԱՄՆ-ը մտադիր չէ նոր միջուկային հրթիռներ տեղակայել Եվրոպայում. Պենտագոն
prev Նախորդ նորություն

Մի միջամտեք ընտրություններին. Թրամփ-Պուտին 1,5 ժամ տեւած հանդիպումն ավարտվել է

Ճապոնիայի Օսակա քաղաքում, որտեղ տեղի է ունենում G20 երկրնրի ղեկավարների գագաթաժողովը, ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:


Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումը 1,5 ժամ է տևել: Երկու գերտերությունների նախագահները հայտարարել են, որ կողմերը, ինչպես նաև ամբողջ աշխարհը, շահագրգռված են, որ հարաբերությունները բարելավվեն, հայտնում է:


Սպիտակ տան Twitter-ում հրապարակված հաղորդագրություներից տեղեկանում ենք նախագահների քննարկած թեմաների մասին: «Նրանք նաև քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկարինայում»,-ասվում է Twitter-ում հրապարակված Սպիտակ տան հաղորդագրության մեջ:


Բացի այդ, Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել բանակցությունները սպառազինությունների վերահսկման արդիական մոդելի շուրջ:


Բանակցությունների սկզբում ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ լրագրողները խնդրել են ԱՄՆ նախագահին հորդորել Պուտինին չմիջամտել ԱՄՆ ընտրություններին: Թրամփը Պուտինին կատակով խնդրել է չմիջամտել ընտրություններին: «Մի միջամտեք, մի միջամտեք ընտրություններին», - ժպտալով ասել է Թրամփը Պուտինին:


Այսպիսով Թրամփը կատարել է լրագրողերի խնդրանքը և երկու նախագահները ժպտացել են՝ դա լավ կատակ համարելով:


Սա Պուտինի և Թրամփի երկրորդ լիարժեք հանդիպումն է՝ մինչ այդ նրանք հանդիպել են Հելսինկիի գագաթնաժողովում 2018-ի հուլիսին: 2018-ի նոյեմբերին ծրագրվում էր նոր հանդիպում Փարիզում, սակայն այն ժամանակ բանակցությունները խափանվեցին, քանի որ ԱՄՆ-ն դուրս եկավ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից:


Հետո մտադրություն կար հանդիպելու դեկտեմբերին Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակում, սակայն Թրամփը հրաժարվեց հանդիպումից Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով: