22.04.2025
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա
prev Նախորդ նորություն

Զարիֆն անօրինական Է համարել Իրանը ոչնչացնելու Թրամփի հայտարարությունը

Վաշինգտոնն Իրանը ոչնչացնելու հնարավորություններ չունի առանց արգելված զենքի կիրառման, դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են: Այս կարծիքը հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:


Լրագրողը խնդրել Է Զարիֆին մեկնաբանել Թրամփի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը պատրաստ Է հզոր պատասխան տալ Իրանին՝ ընդհուպ մինչեւ երկրի ոչնչացումը, նշել Է. «Այդ հայտարարությունը վկայում Է այն մասին, որ ԱՄՆ-ի մտադրություններն, անկասկած, անօրինական են: ԱՄՆ-ն այն վիճակում չԷ, որ ոչնչացնի Իրանը: Նրանք նման հնարավորություններ չունեն, չհաշված այդ նպատակով արգելված զենքի կիրառումը: Իրանը պատրաստ Է պաշտպանվել ցանկացած ագրեսիվ գործողությունից, բայց մենք պատերազմի չենք ձգտում: Մենք չենք ձգտում առճակատման»:

Ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան