9.07.2025
Լրջագույն ռազմական մատակարարումներ կլինեն տարեվերջին. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ի գրասենյակից:


Պաշտպանը, որպես հիմնական խոսնակներից մեկը, Լոս Անջելեսում մասնակցելու է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով արցախցիների իրավունքների պաշտպանության գործում արտաքին մարտահրավերների ու խոչընդոտների թեմայով:


Ա. Բեգլարյանը նաև մի շարք հանդիպումներ է ունենալու տեղի հայկական կազմակերպությունների, ինչպես նաև որոշ ակադեմիական շրջանակների, Կալիֆորնիայի նահանգային իրավապահ մարմինների և Սենատի ներկայացուցիչների հետ:


Պաշտպանի այցի օրակարգը նպատակաուղղված է մարդու իրավունքներին վերաբերող միջազգային ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակը բարձրացնելուն:


 

Զարիֆն անօրինական Է համարել Իրանը ոչնչացնելու Թրամփի հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները