22.11.2024
«Սկսվում է նոր փուլ». Սերժ Սարգսյանը հավանություն տվեց սահմանադրական բարեփոխումներին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 20-ին ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը:

Հանդիպմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավար Ադամկուլ Ժունուսովը և Տաջիկստանի մաքսային ծառայության պետի 1-ին տեղակալ Նեգմատ Ռախմատովը:

Իր խոսքում նախագահը հույս հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումը կնշանավորվի իր արդյունավետությամբ, և նիստի օրակարգում ներառված հարցերի կառուցողական մթնոլորտում քննարկումները կօժանդակեն մաքսային ծառայությունների առավել ներդաշնակ համագործակցությանն ու կբարձրացնեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները Հանրապետության Նախագահին վստահեցրել են, որ իրենց ղեկավարած կառույցները պատրաստ են իրականացնելու Միության անդամ երկրների ղեկավարների կողմից իրենց առջև դրված խնդիրները՝ նպաստելով Միության ամրապնդմանն ու զարգացմանը: