24.11.2024
Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում շփման գծի երկայնքով. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Ապրիլյան քառօրյայի մասին Օհանյանի ուսումնասիրությունը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։


«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց՝ նաեւ այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն», - ասաց Տոնոյանը։


Նախարարն ասաց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, նախարարությունում է ու կտրամադրեն հանձնաժողովին։ Տոնոյանն ասաց, որ դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ, եւ տրամադրվելու է միայն հանձնաժողովին։


Նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր ՊՆ 2018-ի բյուջեի կատարողականը։