24.11.2024
Ապրիլյան քառօրյայի մասին Օհանյանի ուսումնասիրությունը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը պատռել է ծանուցագիրն ու հարցաքննության չի ներկայացել. ՔԿ

Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանը առձեռն ստացել է ծանուցումը եւ պատռել ու լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորել իրավապահ մարմինների նկատմամբ:


Այս մասին ՀԺ-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը:


Հիշեցնենք, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության:


Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Ծառուկյանը իրավապահ մարմին է հրավիրվել Աբովյանում տեղի ունցած ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սարքած գործ է: