26.11.2024
Թուրք զինվորականները ներկայացրել են ռուսական ինքնաթիռի խոցման իրենց վարկածը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստանը կարող է դառնալ Մոսկվայի ու Անկարայի հակամարտության թատերաբեմ

ՌԴ-ի ու Թուրքիայի հակամարտության սրացման դեպքում Վրաստանը կարող է դառնալ նրանց հակամարտության գլխավոր թատերաբեմը: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան: Ռուսական Су-24 խոցվել էր թուրքական F-16-ի կողմից՝Սիրիայի երկնքում:

Մաիսայան խոսքով, չնայած, որ ՌԴ-ը չի պատրաստվում դիմել ռազմական գործողությունների Թուրքիայի դեմ, սակայն համապատասխան միջոցառումներն արդեն ձեռնարկվել են: Նա խոսքով, այժմ ՌԴ-ը կփորձի որսալ թուրքական ինքնաթիռները Սիրիայի տարածքում և խոցել դրանք: Փորձագետի խոսքով, ՌԴ-ը կարող է թուրքական ինքնաթիռների թռիչքները համարել սպառնալիք իր զինված ուժերին, այսինքն՝ սպառնալիք Սիրիայում ռուսաստանցի զինվորներին ու սպաներին, փոխանցում է «Sputnik-Վրաստան»-ը:

Ռուս-թուրքական հակամարտության սրման դեպքում Անկարան կարող է փակել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դրանով արգելալեով ռուսական նավերի առաքումները Սիրիայում ՌԴ զորքերին: Դրանից հետո ՌԴ-ը սկսելու է փնտրել Սիրիա բեռներ հասցնելու այլընտրանքային ուղիներ՝ Հարավային Կովկասի երկրներով:

Նրա խոսքով, այդ կոնտեքստում է տեղավորվում նաև Վրաստանը, որը կարող է դառնալ հակամարտության գլխավոր թատերաբեմ: Ըստ նրա, ՌԴ-ը կարիքը կզգա ռազմական տարանցման այլընտրանքային ուղիները՝ ամենահարմար ճանապարհը Վրաստանն է ու Հայաստանը: Փորձագետը հավելել է, որ ՌԴ-ը կուժեղացնի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, օրինակն՝ իր ռազմակայանը Գյումրիում, ինչն էլ կուժեղացնի ՌԴ-ի ու Թուրքիայի լարվածությունը Հարավային Կովկասում: